Մթերքներ, որոնք չեզոքացնում են բերանի տհաճ հոտը
ԼԱՅՖԲերանի տհաճ հոտը վատ դրության մեջ է գցում ոչ միայն տվյալ մարդուն, այլև իր շրջապատում գտնվող անձանց, ովքեր ակամայից հեռանում են նրանից: Թեև յուրաքանչյուր դեպքին պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, սակայն կան որոշ տեսակի ուտելիքներ, որոնք չեզոքացնում են տհաճ հոտը:
Մաղադանոս: Այն վերացնում է տհաճ հոտը: Մաղադանոսին կարող են փոխարինել նաև համեմը, անանուխը, թարխունը, էվկալիպտը, խնկունին և հիլը:
Յոգուրտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ ուտելը նվազեցնում է բերանում ծծմբաջրածնի մակարդակը, որը բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներից մեկն է:
Մանրաթելերով հարուստ բանջարեղեններ և մրգեր` խնձոր, գազար, նեխուր: Թվարկված մթերքները նպաստում են առատ թքարտադրությանը, որը հեռացնում է սննդի մանր կտորները:
Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող մթերքները: Դրանց շնորհիվ բերանի խոռոչում առաջացած միջավայրը անբարենպաստ է բակտերիաների համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



