Թայվանում նախագահի երդմնակալության առիթով 720 հազար շիշ գարեջուր են գնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանում երկու ժամվա ընթացքում գնել են մայիսի 9-ին վաճառքի հանված գարեջրի շշերի խմբաքանակը, որոնք նախատեսված էին նախագահի` Ցայ Ինվենի երդմնակալության համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Պիտակներին պատկերված է Ցայը եւ ապագա փոխնախագահ Չեն Չենցզենը, որոնց դեմքերը կազմված են գունավոր քառակուսիներից, որոնք հիշեցնում են 1980-ին տարածված ութբիթանի տեսախաղերը:
«Ես կարծում եմ, որ փաթեթավորումը շատ ստեղծագործական եւ ոճային է», — դիզայնի մասին ասել է գնորդներից մեկը:
Ընդամենը 720 հազար շիշ է վաճառվել: Հաղորդվում է, որ նախատեսված է մայիսի 16-ին երկրորդ խմբաքանակը թողարկել:
Գարեջրի շշերի հետ վաճառքի են հանվել հուշադրոշմանիշների հավաքածուներ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ցայի երդմնակալության օրը` մայիսի 20-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



