Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները շարունակել են Հալեպի գնդակոծումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են «լռության ռեժիմը» խափանելու փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորումները շարունակում են «լռության ռեժիմի» խափանմանն ուղղված մարտական գործողությունները»,- ասված է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Գնդակոծումների հետեւանքով զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում կան սպանվածներ ու վիրավորներ:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները որոշում էին ընդունել Հալեպում հրադադարը մինչեւ մայիսի 11-ի օրվա ավարտը երկարացնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` ТАСС
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



