Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Արմենպրես»-ի փոխան ցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը: «Քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



