Իվետան Ազգային գաղափարը գերադասեց սեփական հաղթանակից
ԲԼՈԳԱշոտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի դրոշը երբեք այս աստիճան ուշադրության կենտրոնում չէր եղել, քան Իվետայի` եվրատեսիլյան բեմում ցուցադրությունից հետո: Չնայած նրան, որ Եվրատեսիլի կազմակերպիչները արգելել էին Արցախի դրոշը ցուցադրել իրենց բեմում և այն դասել էին ԻՊ-ի դրոշի շարքին, Իվետան 10:0 արեց բոլոր այդ երկնագույն պիրսինգավոր ''գյադեքին'':
Իվետայի այս քայլը կօգնի թե ոչ նրան հաղթանակի հասնելու համար, դա երկրորդական հարց է, կարևորը Իվետան միշտ կհիշվի ՀԱՅ ժողովրդի կողմից, որպես ''դուխով'', հայրենասեր, Ազգային գաղափարը սեփական հաղթանակից գերադասող երգչուհի:
Ինչ վերաբերվում է ադրբեջանին, ''բառանստանում'' ինչպես միշտ հիստերիայի ալիք բարձրացավ Իվետայի այդ քայլից հետո և նրանք ամեն ինչ կանեն, նավթի և խավիարի վաճառքից կուտակած փողերով կկաշառեն ցանկացածի, միայն թե Իվետան չհաղթի կամ գոնե իրենց անտաղանդ մասնակիցը ավելի բարձր հորիզոնականում լինի, քան Իվետան: Բայց դե հստակ չենք կարող ասել, որ սա կաշխատի, որովհետև ունենք ազդեցիկ հայեր, ովքեր եվրոպական երկրներում գտնվելով հանդերձ կանեն առավելագույնը` Իվետայի հաղթանակի համար:
Իմ կարծիքվ մինիմում 2-րդ տեղը ունենք` ռսներից հետո: