Իրանում ռեկորդային շոգ է. սնդիկի սյունը հասել է 74 աստիճանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանում աննախադեպ շոգ է գրանցվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարավային Բանդար Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 74 աստիճանի։ Դա այնքան բարձր է, որ ջրամբարներում ջուրը տաքացել է մինչեւ 33 աստիճան։ Ընդ որում օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. առաջիկա օրերին ջերմաստիճանը 50 աստիճանից չի նվազի։ Ենթադրվում է, որ շոգ եղանակը կպահպանվի եւս մեկ շաբաթ։
Նշենք, որ թեպետ Իրանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում նման շոգ չի գրանցվել, սա համաշխարհային ռեկորդ չէ։ 2003թ. Սաուդյան Արաբիայում ջերմաչափի սնդիկի սյունը հասել էր 81 աստիճանի, փոխանցում է Gismeteo-ն։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



