30-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադում իրականացված պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ30-ից ավելի մարդ Է զոհվել, մի քանի տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել Իրաքի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը:
«Տեղական ոստիկանության տվյալներով՝ առնվազն 32 մարդ Է սպանվել, եւս առնվազն 25 հոգի վիրավորվել Է Բաղդադի Մադինաթ Սադր արեւելյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- նշել Է հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկությունների՝ շուկայում, որտեղ առավոտյան ժամերին հատկապես շատ են բնակիչները, ականապատված ավտոմեքենա Է պայթել: Ոստիկանությունում նշել են, որ զոհվածների թիվը կարող Է ավելանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



