Մարդատար նավ Է այրվել Ավստրալիայի ափի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդատար նավ Է այրվել եւ սկսել սուզվել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափի մոտ՝ Բանդեբերգ քաղաքի շրջանում: Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներն ու անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Courier Mail թերթը:
Հրդեհը բռնկել Է 23-մետրանոց կատամարան-կատերի մեքենայական բաժանմունքում, երբ այն գտնվում Էր Ավստրալիայի Լեդի Մասգրեյվ կղզուց 10 ծովային մղոն հեռավորության վրա:
Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հաջողվել Է փրկամակույկներով տարահանվել, ոչ ոք չի տուժել:Պատահարի վայր են ժամանել Քվինսլենդի հրշեջ եւ փրկարարական-վթարային ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



