Ավտոբուսում կասկածելի փաթեթի ահազանգը խուճապային էվակուացիա է առաջացրել Լոնդոնի փողոցներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը փակել է Լոնդոնի Հոլիվուդ փողոցը երթևեկության համար` ելնելով ավտոբուսներից մեկում «կասկածելի փաթեթի» առկայության մասին ստացված ահազանգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Ականատեսները սոցցանցերում գրառումներ են արել ու լուսանկարներ հրապարակել այն մասին, թե ինչպես են մարդիկ խուճապի մատնված հեռանում դեպքի վայրից: Նրանք հայտնել են նաև, թե փակ է մետրոյի մոտակա կայարանը:
Լոնդոնի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Հոլիվուդ փողոցի փակ լինելու մասին տեղեկությունը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



