ԻՊ-ն ստանձնել Է Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇիաներով բնակեցված Բաղդադի Սադր սիթի շրջանի շուկայում իրականացված պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել, եւս գրեթե 100 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ հօդս Է ցնդել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան: Այդ պահին քաղաքում պիկ ժամ Էր, ուստի պայթյունի շրջանում շատ մարդիկ Էին գտնվում:
Վիրավորներից շատերի վիճակն օրհասական Է:
Պայթունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: ԻՊ-ն նախկինում Էլ Էր հարձակումներ կազմակերպում այն շրջաններում, որտեղ առավելապես շիաներ են բնակվում, որոնց խմբավորումը համարում Է հերետիկոսներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



