Թթուջուր համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրագածոտնի մարզի Թթուջուր համայնքի ղեկավար Գրիգոր Ասլանյանն առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ հրաժարական է ներկայացրել: Դրանից հետո էլ համայնքի ավագանին համապատասխան արձանագրություն է կազմել եւ Արագածոտնի մարզպետի միջոցով այն ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:
Վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգում կքննարկվի նաեւ Թթուջուր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստմանն ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու հարցը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան



