Նիկոտինը դրական է ազդում հիշողության վրա
ԼԱՅՖԴժվար է հավատալ, բայց նիկոտինը, պարզվում է, նաև դրական հատկություններ ունի։ Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ այն բարելավում է հիշողությունը և խթանում մարդու մտածելու ընդունակությունը։ Այս մասին հաղորդում է NEWSru.com–ը։
Գիտնականների խումբն ուսումնասիրել է նիկոտինի ազդեցությանը նվիրված մի քանի տասնյակ աշխատություն։ Բացահայտումը նրանց զարմացրել է. նիկոտինը մեծացնում է ուշադրությունը և բարերար ազդեցություն ունենում կարճաժամկետ հիշողության վրա, ինչն օգնում է ավելի հեշտությամբ մտապահել անունները, թվերը և այլն։
Սրանով են գիտնականները բացատրում ծխողների այն արդարացումը, թե իրենք չեն կարողանում հրաժարվել այդ վնասական սովորությունից, որովետև սիգարետն իրենց օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և կատարել առաջադրանքը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



