Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրս շատ խիստ էր,ասում էր՝ երբ մտնում ենք տուն, մտնում եք Հայաստան. Իվետա Մուկուչյան

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Իվետան, անշուշտ, անթերի ելույթ ունեցավ Եվրատեսիլյան բեմում, բայց պակաս կարևոր չէին մեր մասնակցի ներքին ազատությունը,  վստահ ու համոզիչ պահվածքը…

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով երեկ փայլեց «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլի բեմում, մանկուց է երազել երգչուհի դառնալու մասին, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, փոքր ժամանակ չի ունեցել այն ինքնավստահությունը, որն ունի հիմա։

Wnews.am-ը ներկայացնում է երգչուհու առաջին քայլերը երգարվեստում եւ նրա ընտանիքի՝ Գերմանիա տեղափոխվելու պատմությունը։

Իվետա Մուկուչյանի մայրը՝ Սուսաննա Ամբարյանը պատմում է, որ ընտանիքի՝ Գերմանիա տեղափոխվելն անսպասելի է եղել.

«Այն ժամանակ ես աշխատում էի տուրիստական բյուրոյում։ Ամուսնուս համոզեցի, որ Գերմանիա մեկնի մեքենա գնելու նպատակով։ Այնպես ստացվեց, որ նա այնտեղ երկար մնաց եւ ամիսներ անց, երբ ինքս մեկնեցի Գերմանիա, որոշում կայացրի երեխաներին եւս տանել եւ միասին ապրել այնտեղ։1995թ. կրկին Հայաստան վերադարձանք որպես հյուր, այդ ժամանակ մեր երկրում լույս չկար, ծանր վիճակ էր, այդ պատճառով էլ կրկին վերադարձանք Գերմանիա»։

mayr

Իվետա Մուկուչյանի մայրը նշում է, որ տանը միշտ հայերեն են խոսում. «Դա իմ ամուսնու սկզբունքն է»։

«Հայրս շատ խիստ էր եւ ասում էր՝ երբ մտնում ենք տուն, մտնում եք Հայաստան»,- պատմում է Իվետան։

hayr

Իվետա Մուկուչյանի բեմական հակումները եկել են մանկությունից։ «Երբ 12 տարեկան էի, երգում էի խմբակում, ինձ հանձնարարեցին երգել Սելին Դիոնի երգը, այն կատարելուց հետո ուսուցչուհիս լսելով ինձ՝ մորս խորհուրդ տվեց, որ ինձ տանի երաժշտական դպրոց եւ այդպես էլ եղավ»։

Իվետա Մուկուչյանն ունի նաեւ դիզայների մասնագիտություն.

«Ես իմ կյանքում մի փուլում էի, երբ չգիտեի՝ որ ուղղությամբ գնալ։ Երաժշտությունն իմ մեջ կար, բայց ես վախենում էի։ Այն ժամանակ այնքան ինքնավստահ չէի, ինչպես հիմա եմ, ամաչկոտ էի, վախից ընդունվեցի Գերմանիայի դիզայն ակադեմիա, որտեղ ընդունվելը բավականին բարդ էր։ Ավելի շատ իմ ծնողների ցանկութունն էր, որ ես երաժշտական ուղղությունն ընտրեի։ Ուսումնառությանս տարիներին ամբողջ օրը կարի մեքենայի մոտ էի։ Մի օր հայրս եկավ տուն ու զայրացավ՝ չեմ ուզում երեխաս կարի մեքենայի մոտ նստի, նա պետք է բեմում լինի։ Այնուհետեւ երբ որոշում կայացրի երգչուհի դառնալու մասին, եկա Երեւան եւ ընդունվեցի Երեւանի կոնսերվատորիա»,- պատմում է երգչուհին։

Իվետա Մուկուչյանը Հայաստանում բոլորիս հայտնի դարձավ   «Հայսուպերսթար» նախագծից։ Եկեք վերհիշենք նրա առաջին քայլերը.

 

 

Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան