Հայաստանում եվրոն ու դոլարը աճ են գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 11-ին կազմել է 479.09 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.88 դրամ՝ աճելով 0.70 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 691.09 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.77 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 11-ին կազմել է 7.25 դրամ, աճը 0.03 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 262.47 դրամ, ոսկի՝ 19,451.03 դրամ, պլատին՝ 16,065.43 դրամ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



