Գագիկ Ծառուկյանն ադրբեջանցուն հաղթած հայ մարզիկին ավտոմեքենա է նվիրել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեև ընդհանուր մենամարտերն Օլիմպիական մարզաձև չեն, բայց ՀԱՕԿ նախագահի աչքից չեն վրիպում նույնիսկ այս մարզաձևում հաղթած մարզիկները: Վերջերս Մոսկվայում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին հաղթած Ալբերտ Ղազարյանին և նրա մարզչին՝ Հայկ Ղուկասյանին այսօր ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է հայ մարզիկին և հաղթանակի համար պարգևատրել ավտոմեքենայով.
«Հալալ է քեզ՝ որպես հայ, որ կարողացար հայի պատիվը բարձր պահել, քո հաղթանակով ուրախացնել մեր զինվորներին, մեր հայրենակիցներին: Ապրես: Ես էլ քեզ մեքենա եմ նվիրում»,- դիմելով հաղթած մարզիկին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



