Independent. Իվետա Մուկուչյանը երևակայության համար քիչ բան էր թողել
ԼԱՅՖԲրիտանական Independent-ն անդրադարձել է նախօրեին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակչին։
Կայքը գրում է, որ եզրափակիչ կարողացան անցնել Հայաստանն ու Ռուսաստանը, մինչդեռ Իսլանդիան չկարողացավ անցնել եզրափակիչ։
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ։ Իվետան, ով կատարում էր «LoveWave» երգը, քիչ բան էր թողել երևակայության համար՝ հանդես գալով փայլող լեոտարդով, գրում է կայքը։
Նշվում է նաև, որ մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին ելույթ է ունենալու Ջասթին Թիմբերլեյքը։
Telegraph-ը ևս անդրադարձել է Հայաստանին՝ գրելով, որ Հայաստանն անցավ եզրափակիչ՝ գլամուրային երգչուհի Իվետա Մուկուչյանի շնորհիվ, ով հանդես էր գալիս «շատ քիչ հագուստով», ինչպես նաև Իվետային համեմատում է Քիմ Քարդաշյանի հետ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



