Բրազիլիայի Գերագույն դատարանը չի բավարարել նախագահի իմփիչմենթը չեղարկելու մասին հայցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Գերագույն դատարանը չի բավարարել նախագահի իմփիչմենթը չեղարկելու մասին գլխավոր պետական պաշտպան Ժոզե Էդուարդ Կարդոզուի բողոքարկման հայցը: Վերջինը հայց էր ներկայացրել նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացը չեղարկելու մասին: Այս մասին գրում է Globo-ն:
Ըստ Gazeta-ի, դատարանի որոշումից հետո Բրազիլիայի խորհրդարանի Վերին պալատի նիստը՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու հարցով, կշարունակվի, ինչպես նախապես ծրագրված էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի Սենատը Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հարցով նիստ է գումարել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



