ԱՄՆ Սենատն արգելափակել է Իրանից ծանր ջրի գնման արգելք սահմանող ուղղումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատը մայիսի 11-ին արգելափակել է ուղղումը, որն Իրանից ծանր ջրի ձեռքբերման արգելք է սահմանում: Նախաձեռնությունն ընդամենը 57 սենատոր է սատարել՝ անհրաժեշտ 60-ի փոխարեն, 42-ը դեմ է արտահայտվել:
Ուղղման հեղինակը հանրապետական Թոմ Քոթոնն է: «Մենք պարզապես Իրանի համար ավելի շատ ծանր շուրջ արտադրելու խթան ենք ստեղծում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ առաջարկը չէր տարածվում արդեն ձեռք բերված 32 տոննա ծանր ջրի վրա: Քոթոնի կարծիքով, Թեհրանին վճարվող գումարը կարող է ուղղվել ահաբեկչական կազմակերպություններին սատարելուն:
Ըստ ՏԱՍՍ-ի, պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին նշել է, որ այս գործարքի հաշվին հնարավոր կլինի բավարարել «ընթացիկ տարում ծանր ջրի ԱՄՆ ներքին պահանջարկի զգալի մասը»՝ արդյունաբերության մեջ եւ գիտական հետազոտությունների անցկացման նպատակով:



