Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարինա Թագակչյանը՝ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան մասնակցության և հաջորդ տարվա մասնակցի մասին

ՖՈՏՈ

 Aysor.am-ը գրում է.

Հազվադեպ է պատահում, որ մարդիկ միահամուռ են կարծիքների առումով: Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում ունեցած իր երեկվա ելույթով ապացուցեց, որ հնարավոր է նույն աշխատանքի շուրջ միակարծիք լինեն բոլորը: Երգահան Մարինա Թագակչյանը, ով հաճախ քննադատաբար է մոտենում կատարումներին ու կատարողներին, Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց. «Այս տարիների ընթացքում առաջին անգամ մեծ բավականություն եմ ստացել ոչ միայն որպես հայ, այլ՝ նաև հանդիսատես: Ինչ խոսք, Իվետան բեմը գրավել էր իր զսպված և անկեղծ խարիզմայով, ոչ շինծու, «եվրաֆիկացված» կեցվածքով: Նրա բեմարվեստի մեջ այնքան «էքսպրեսիա» կար, որ կարողանում էր առանց ավելորդ «կոտրատումների» ուժեղ էներգետիկա արտացոլել: Վոկալի առումով էլ նույնը կարող եմ ասել: Մի խոսքով՝ բրավո մեր մասնակցին»:

Երգահանը նշեց՝ երգչուհու բեմական պրոֆեսիոնալիզմի արդյունքում ամեն ինչ այնքան միաձուլված էր, որ երգը հավանել-չհավանելու հարց չառաջացավ: Հարցին, թե որքանով ենք մրցունակ այս տարվա Եվրատեսիլում, և ունե՞նք «Եվրատեսիլ-2017»-ը Հայաստանում անցկացնելու հնարավորություն՝ պատասխանեց. «Բացառությամբ մեկ-երկու տարիների՝ ես միշտ շատ անլուրջ եմ վերաբերել այս մրցույթին: Նույնիսկ մի տարի Հանրային հեռուստաընկերությունից առաջարկեցին երգ գրելու, բայց հրաժարվեցի: Եթե նախորդ տարիներին ինձ համար հաղթանակն ինչքան էլ բաղձալի լիներ՝ անհավանական էր, ապա այս դեպքում հաղթանակն այնքան էլ զավեշտալի ու անսպասելի չի… Բայց, դե բոլորս էլ գիտենք, թե ինչքան քաղաքականացված է այս մրցույթը»:

Նախորդ տարիների հայ մասնակիցներից Մարինա Թագակչյանն առանձնացրեց Հայկոյի, Արամ MP3-ի և Գոռ Սուջյանի կատարումները: «Նրանք անկեղծ էին, իրենց տեսակի մեջ էին: Չէին փորձում դուր գալ աշխարհին»:

Իվետա Մուկուչյանի այս տարվա թեկնածությունը երգահանի սրտով էր, հաջորդ տարվա համար էլ «սեփական» թեկնածուն ունի: «Իվետան լավագույն թեկնածուն էր, նրան միշտ տեսնում էի եվրատեսիլյան բեմում: Ինչ վերաբերում է հետագային, ապա միշտ ասել եմ, որ մեր ֆոլկլորը պետք է ուղարկել: Թող տեղ չզբաղեցնենք, բայց լինենք ինքնատիպ ու աշխարհն իմանա՝ մերը ունենք: Ի դեպ, վատ չէր լինի եվրատեսիլյան բեմում նաև երգիչ Մհերին տեսնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Թագակչյանը:

Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների