Հարցումը պարզել Է, որ ընտրողները հավասար աջակցություն են ցուցաբերում Թրամփին եւ Քլինթոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում հանրապետականների ու դեմոկրատների փրայմերիզների առաջատարներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը ներկայում մոտավորապես հավասար աջակցություն են վայելում ամերիկացիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են մայիսի 12-ին հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել Է Ipsos ընկերության կողմից:
Այսպես, հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտարարել Է, որ պաշտպանում են Թրամփին, իսկ 41 տոկոսը պլանավորում Է նախագահական ընտրություններում քվեարկել Քլինթոնի օգտին:
Հարցվածների եւս 19 տոկոսը հայտարարել Է, որ դեռ չգիտի, թե ում կտա իր ձայնը:
Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այս արդյունքը հիանալի նորություն Է Թրամփի համար. մինչ այժմ հարցումները ցույց Էին տալիս, որ Քլինթոնը զգալիորեն գերազանցում Է նրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



