Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սեռական հիգիենա. հնարավոր վտանգներն ու դրանցից խուսափելու ուղիները՝ ըստ գինեկոլոգի

ԼԱՅՖ

Առողջ և փոխադարձ հաճելի սեռական կյանք վարելու նախապայմաններից մեկը սեռական հիգիենայի հետևելն է: Զուգընկերները պետք է իմանան մի քանի կարևոր կանոններ, որոնք պահպանելու դեպքում կխուսափեն մի շարք բարդություններից, երբեմն անգամ՝ հիվանդություններից: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանի հետ:

-Ներքնազգեստի սխալ ընտրությունն ի՞նչ բարդություններ կարող է առաջ բերել:

-Ցանկալի է, որ ներքնազգեստը լինի բամբակյա, շնչող: Գիշերային ժամերին կիպ վարտիք հագնել չի կարելի, քանի որ այն փոքր կոնքում  կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարման, որն էլ իր հերթին առաջ կբերի ցավեր: Բացի ներքնազգեստներից՝ սեռական հիգիենայի պահպանման համար էական է նաև ճիշտ միջադիրների ընտրությունը:

-Դաշտանային ցիկլի օրերին կանացի սեռական օրգաններն առավել խոցելի են ինֆեկցիոն գործոնների նկատմամբ: Ինչպե՞ս խուսափել դրանցից:

-Պետք է այդ օրերին լողավազաններում, վաննաներում ու այլ փակ տարածություններում լոգանքներ չընդունել, ջրի մեջ չմնալ: Դաշտանային ցիկլի ընթացքում  հարկավոր է խուսափել սեռական հարաբերություններից: Իմ հաճախորդներից շատերը հաճախ զարմանում են, երբ  ներկայացնում եմ այս նկատառումները: Որոշ մարդիկ մինչև հիմա տեղյակ  չեն կարևոր այս պայմաններից:

-Հիգիենայի կանոններից անտեղյակ են, հատկապես, դեռահասները, ի՞նչ ելք եք տեսնում հնարավոր բարդությունները կանխելու համար:

-Այո, հիմնական «զոհերը» հենց նրանք են: Պետք է պարզապես լինել հետաքրքրված: Գուցե դպրոցներում սեռական կրթության վերաբերյալ սեմինարներ անցկացվեն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Ի վերջո, այժմյան աշակերտները վաղվա մայրերն ու հայրերն են:

- Սեռական հիգիենայի կանոններին չհետևելը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել տղամարդկանց և կանանց շրջանում:

-Հիգիենայի կանոնները խախտելու հետևանքով  տղամարդկանց մոտ կարող է առաջ գալ սեռական օրգանների բորբոքում: Իսկ կանանց շրջանում կարող է նկատվել խրոնիկ բորբոքային պրոցեսների սրացում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մինչև չբերության:

-Այլընտրանքային սեռական կյանքով ապրելու դեպքում հիգիենայի կանոններին հետևելու անհրաժեշտությունը, թերևս, կրկնապատկվում է, այո՞:

-Միանշանակ: Առհասարակ, պետք է օրական գոնե երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան լվալ սեռական օրգանները, հիգիենայի հետ կապված խնդիրները կանխելու համար  խուսափել պատահական սեռական կապերից:

-Սեռական հիգիենայի պահպանման հարցում  որքանո՞վ է կարևորվում հղի կանանց և նրանց ամուսինների ուշադրությունը:

-Հղիության ընթացքում առավել քան կարևոր է հիգիենայի պահպանման հարցը, քանի որ այս դեպքում ինֆեկցիայի ներթափանցումը կարող է վտանգ ներկայացնել ինչպես պտղի, այնպես էլ՝ մոր համար:

 

Ալիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»