Իսրայելի օդուժի հարվածից սպանվել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի օդուժի հարվածից սպանվել է շիաների «Հզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինված թեւի հրամանատարներից մեկը՝ Մուստաֆա Բադրեդինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը հասցվել է լույս մայիսի 11-ի գիշերը սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում:
2011 թվականին ՄԱԿ-ի՝ Լիբանանի գծով հատուկ տրիբունալը Բադրեդինին մեղադրանքներ է ներկայացրել 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը մեղսակցության մեջ եւ նրան ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



