Կալիֆոռնիայում ինքնաթիռի աղետից հետո 18 մարդ ողջ Է մնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCessna 208 ինքնաթիռը մայիսի 12-ին հատակն ի վեր վթարային վայրԷջք Է կատարել Ֆրեզնո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակա խաղողի այգիներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությանը, օդաչուին եւ 17 պարաշյուտիստներին հրաշքով հաջողվել Է խուսափել մահից:
«Միաշարժիչ Cessna 208-ի շարժիչի անսարքությունն առաջացել Է Լոդի բնակավայրից դեպի հյուսիս պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից թռչելուց հետո շատ չանցած»,- ճշտել Է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յան Գրեգորը: Նրա խոսքով՝ օդաչուն փորձել Է օդում շրջվել եւ հետ վերադառնալ, սակայն հարկադրված Է եղել կոշտ վայրԷջք կատարել օդանավակայանից 1,6 կիլոմետր հեռավորության վրա:
Վուդբրիջի շրջանի հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ ինքնաթիռը գլխիվայր իջել Է ավտոմայրուղուց ոչ հեռու: «Երբ մոտեցա, տեսա, որ օդաչուն պարաշյուտիստների հետ ողջ եւ առողջ շրջան կազմած կանգնել են: Հավանաբար, նրանք շոկի մեջ Էին: Նրանց բախտն անհավատալիորեն բերել Է եւ ողջ են մնացել»,- նշել Է հրշեջ պահպանության լեյտենանտ Դեն Շմիրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



