Իվետա Մուկուչյանը հաղթել է «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդելի քվեարկությունում
ԼԱՅՖ«Եվրատեսիլ2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես (https://armenpress.am/)»ը, Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների` Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Հայաստանյան պատվիրակին հաջորդում են «Եվրատեսիլ2016»ում Ադրբեջանը (22.71%) և Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



