Հարի Փոթերի տունն առաջին անգամ կբացեն հանրության համար
ԼԱՅՖՏունը, որտեղ նկարահանել են կախարդ Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմի տեսարանների մի մասը, կբացեն մարդկանց այցելության համար: Լոնդոնից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենք հնարավոր կլինի այցելել մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Խոսքը վերաբերում Է Դուրսելների ընտանիքի տունը:
Հատուկ այցելուների համար տանը կվերականգնեն հայտնի տեսարաններ այդ կինոնկարից, մասնավորապես, այցելուները կտեսնեն հյուրասենյակը՝ պատանի կախարդի համար Հոգվարթսից ուղարկված նամակներով:
Հանրությանը նաեւ կցուցադրեն Դուրսելների ընտանիքի զգեստները եւ կծանոթացնեն այն տեխնոլոգիային, որն օգտագործվել Է նրանց տանը հատուկ Էֆեկտներ ստեղծելու համար:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



