ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կազդի գլոբալ տնտեսության վրա. Քրիստին Լագարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բացասաբար կանդրադառնա ոչ միայն բրիտանական, այլեւ գլոբալ տնտեսության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին Լոնդոնում կայացած կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը:
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ն մի շարք երկրների հարցում Է արել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ազդեցության վերաբերյալ, եւ բոլորի պատասխանը եղել Է նույնը՝ հետեւանքները կլինեն բացասական:
«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միջազգային խնդիր Էե,-հայտարարել Է նա:
ԵՄ-ից դուրս գալու դեպքում բրիտանական տնտեսությանն ավելի թույլ աճ Է սպասում երկարաժամկետ հեռանկարում, աշխատաշուկայի նվազում, ինչպես նաեւ խոչընդոտներ եվրոպական միավորման երկրների հետ առեւտրական հարաբերություններում:
Դրա հետ մեկտեղ Լագարդն ընդգծել Է, որ ապագայի ընտրությունը բացառապես բրիտանացիների գործն Է, որոնք քվեարկելու են հունիսին կայանալիք հանրաքվեում: ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



