«Ջեբհաթ ան Նուսրա»-ի առնվազն 16 հրամանատարներ են ոչնչացվել Սիրիայում. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի մեջ մտնող «Ջեբհաթ ան Նուսրա» սիրիական խմբավորման հրամանատարական կազմի առնվազն 16 ներկայացուցիչներ են ոչնչացվել ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Հարվածը հասցվել Է այն վայրին, որտեղ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հրամանատարների խորհրդակցություն Էր անցկացվում: Այն ընթանում Էր Սիրիայի հյուսիս-արեւելքի Իդլիբի նահանգում ծայրահեղականների կողմից գրավված Աբու ադ Դուհուրի նախկին ռազմական օդանավակայանի տարածքում:
Առայժմ պարզ չԷ, թե որ երկրի օդուժն Է անցկացրել այդ գործողությունը, քանի որ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի դիրքերին հարվածներ են հասցնում ինչպես Ռուսաստանը, այնպես Էլ ԱՄՆ-ը, նշում Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



