Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 188 հազար միգրանտներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնթացիկ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 188 հազար միգրանտներ ու փախստականներ: Ինչպես մայիսի 13-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), ավելի քան 1,3 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական պետություններ:
«Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 11-ը ծովով Եվրոպա Է ժամանել 188 հազար 075 մարդ, 1357 ներգաղթյալներ զոհվել են կամ անհետ կորել»,-Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Հունաստանում ափ Է իջել 155 հազար 765 մարդ, Իտալիա՝ 31 հազար 219, Իսպանիա՝ 1063, Կիպրոս՝ 28 միգրանտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



