Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի զգացմունքներն արտահայտող նոր նշանները
ԼԱՅՖԲելգիայի ոստիկանությունը նախազգուշացրել է քաղաքացիներին չօգտագործել Facebook-ի նոր «արձագանքները» իրենց գաղտնիությունը պահելու համար, հաղորդում է The Independent-ը:
Փետրվարին կայքը հրապարակմանն արձագանքելու վեց նոր եղանակ է ներկայացրել՝ «Like» կոճակից բացի: Դրանք թույլ են տալիս մարդկանց կիսել իրենց զգացմունքները հրապարակումների վերաբերյալ՝ առանց դրանք հաստատելու տպավորություն թողնելու:
Բելգիայի ոստիկանությունն այժմ հայտնել է, որ կայքն օգտագործում է դրանք մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու և որոշելու համար, թե ինչպես է պետք լավագույն ձևով գովազդներ անել նրանց համար:
Ոստիկանությունն այդ պատճառով նախազգուշացրել է մարդկանց, որ նրանք պետք է խուսափեն այդ կոճակներն օգտագործել, եթե ցանկանում են պահել իրենց գաղտնիությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



