Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կցանկանամ, որ «Եվրատեսիլ-2016»-ում հաղթի Ադրբեջանը. Շուշան Պետրոսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2016»-ը եվրատեսիլյան պատմության մեջ հայերի համար նշանավորվեց որպես ամենաքննարկվողն ու սկանդալայինը: Իվետան զարմացրեց իր ձայնով, տեսքով ու համարձակ քայլով՝ կիսաեզրափակչում ծածանելով ԼՂՀ դրոշը: Այս թեման դեռեւս շարունակվում է թեժ քննարկումների կիզակետում մնալ, որի մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի եւ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ.

«Իվետան առաջին կիսաեզրափակչում ուղղակի հրաշալի ելույթ ունեցավ եւ վաղը եզրափակչում մեր երգչուհուն կրկին լավ ելույթից բացի ոչ մի բանի մասին պետք է չմտածի, քանի որ երգչուհուն ելույթից առաջ սթրես ապրել պետք չէ: Այդ հարցում իրենց դերակատարությունը կարող են ունենալ շվեդական հայ համայնքը, ովքեր կարող են Իվետայի փոխարեն բարձրաձայնել մեր խնդիրների մասին: Ի վերջո, եթե արգելում են ցուցադրել Արցախի դրոշը, մենք ունենք շատ այլ աղմկարար միջոցներ ադրբեջանցու վանդալիզմը ցուցադրելու համար: Նույն  շվեդական համայնքը կարող է այս հարցն իր վրա վերցնել եւ վաղը բարձրացնել մեր Գուրգեն Մարգարյանի նկարները, վստաահ եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ով է այդ հրաշք արծիվը, էլ չեմ ասում, որ հայ համայնքը կարող է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի լուսանկարներով ներկայանալ այդ մրցույթին: Իսկ Իվետա Մուկուչյանը ինչ պետք էր, արդեն արել է, նա իր ուժեղ կամային տեսակով հրաշալի ելույթ ունեցավ ու բարձրացրեց Արցախի դրոշը եւ այսօր իր մեջքին կանգնած է ողջ հայությունը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստն ու հավելեց.

«Խնդիրը նրանում է, որ եթե Ուկրաինայի ներկայացուցիչը կարող է երգի միջոցով բարձրացնել իր երկրի խնդիրն այն դեպքում, երբ անցյալ տարի այս մրցույթում արգելեցին ու ստիպեցին մեր «Genealogy» խմբին փոխել երգի բառերը, ուրեմն անպատկառությանը պետք է պատասխանել անպատկառությամբ»:

Ի դեպ՝ Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ.

«Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են: Թող նրանք զբաղված լինեն «Եվրատեսիլ»-ով, մենք էլ ավելի ամրանանք ու իրենց հերն էլ անիծենք»,- ավարտեց Շուշան Պետրոսյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան