Ուկրաինան եւ Թուրքիան պատրաստվում են միասին օդանավեր արտադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւն ու Անկարան պայմավորվել են ուկրաինական «Անտոնով» կոնցեռնի բազայի վրա համատեղ օդանավեր արտադրել:
Այս մասին հաղորդել է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոյի մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես, խոսքը Ան-178 օդանավի հիմքով TAN-158 ուղեւորատար օդնավերի մշակման եւ արտադրության, ԱՆ-178-ի հիման վրա թուրքական կողմի համար բեռնատար օդանավի, Ան-70 օդանավի բազայի վրա թուրքական կողմի համար օդանավի մշակման եւ արտադրության մասին է»,- ասել է Զուբկոն:
Համապատասխան որոշումն ընդունվել է թուրք-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության հարցերով 10-րդ միջկառավարական նիստի շրջանակում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



