Անգելա Մերկելն արհամարհել է Ալիևի հրավերն ու չի մեկնի Բաքու՝ Եվրոպական խաղերի բացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTagesspiegel գերմանական թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները չեն այցելի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին:
«Կանցլեր Անգելա Մերկելը Բաքու չի գնա: Բացի այդ, ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը, ով սպորտի կուրատոր է, ևս հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցելելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին չի մեկնի Բաքու»,-գրում է թերթը: Հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզեն Բաքվում չլինելու պատճառ է անվանում Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը:
Աղբյուրը՝ Armlur.am
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



