Չինաստանում 24 մարդ է տուժել ավտոբուսի՝ 20 մետրանոց առուն ընկնելու հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Խուբեյ պրովինցիայում ավտոբուսն ընկել է ճանապարհամերձ ջրափոսի մեջ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է ու եւս 24-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ դեպքը կատարվել է գիշերը Չժիցզյան քաղաքից ոչ հեռու: Ավտոբուսում այդ պահին 51 մարդ կար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ավտոբուսը կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթեւեկելի մասից ու ընկել 20 մետր խորությամբ առվի մեջ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



