Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական քիթ. հպարտությու՞ն, թե՞ կոմպլեքսավորման առիթ (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Հայերն իրենց արտաքինով միշտ տարբերվել են օտարերկրացիներից։ Նրանք տարբերվում են մաշկի, վարսերի գույնով, աչքի կառուցվածքով եւ անգամ քայլվածքով, սակայն  հայերի արտաքինի գլխավոր առանձնահատկությունը քիթն է։

Հայերից շատերը, որպես կանոն, ունեն մեծ քիթ։ Մեծ քիթ ունեն ոչ միայն հայերը, այլ նաեւ ֆրանսիացիները, իտալացիները, հույները եւ մի քանի այլ օտարազգիներ։Սակայն ընդունված է համարել, որ մեծ քիթ ունեցող մարդիկ հենց Կովկասի տարածաշրջանից են։

Նկատենք, որ հայի քիթն ունի իր յուրահատկությունը. այն, որպես կանոն, սապատավոր է, այդ պատճառով էլ անվանում են արծվաքիթ։

arno1

Հայ գրող Հմայակ Աբրահամյանցը հայկական քթի մասին գրել է.

«Իրականում իսկական հայկական քիթը հազվադեպ է հանդիպում անգամ հենց հայերի մոտ, սակայն հենց դա է այն քիթը, որը չես հանդիպի վրացու, հույնի կամ արաբի մոտ. այն մեծ է։ Այն ունիկալ է, ինչպես ասենք մարալներն Ալթայում կամ ցելլոկանտ ձուկը։ Այն ազգային ժառանգություն է. պատմական Ուրարտուի ուղիղ ժառանգությունը. վահանաձեւ, լայն,  աստիճանավոր սապատով։ Այն կրում են հպարտորեն եւ կարեւոր, ինչպես փոքր ազգերն իրենց ազգային դրոշը։ Հաճախ այն հարեւան է հաստ հոնքերի եւ սեւ տխուր աչքերի, որոնցում Ցեղասպանության ցավն է, կորցրած Արարատի կարոտը եւ չլուծված պատմական աշխարհագրական փակուղին…»։

Իսկ ահա հայտնի լրագրող Էմիլ Բաբայանը Сalvert journal ամսագրում  անդրադառնալով հայկական քթին՝ գրել է.

«Եվ ո՞րն է յուրաքանչյուր հայի այցեքարտը։ Նշանավոր հայկական կոնյա՞կը, որն այդքան սիրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, որը սակայն վերցրել են ֆրանսիացիներից։ Հայկական մշակույթի մեկ այլ կարևոր բաղադրիչ դուդու՞կը, որը նմանակներ ունի ողջ Կովկասում, Մերձավոր Արևելքում ու Բալկաններում։ Եվ այսպես` վերը նշվածներից ոչ մեկը, անգամ Արարատ լեռն ու ծիրանն անհնար է համարել միայն Հայաստանի խորհրդանիշ։
Ինչպե՞ս է ստացվել, որ մի ժողովրդի, որն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, բնությունը չի պարգևել այցեքարտ։ Իհարկե, պարգևել է։ Հայերին քիթ են տվել։ Հայկական քիթը յուրահատուկ ֆենոմեն է։ Մարդաբանները հաշվել են, որ հայերի քթի երկարությունը միջինը 58 մմ է։ Դա աշխարհում մեծությամբ երկրորդն է քրդերից հետո»։

Չնայած դրան, դարեր շարունակ շատ հայեր հպարտացել են իրենց քթով, իսկ ահա ժամանակակից աշխարհում պատկերն այլ է. շատերը կոմպլեքսավորվում են իրենց մեծ քթից ու դիմում պլաստիկ վիրահատության։

suat-qit-am

1-month-qit-am-16

Հայկական քթին նվիրված անգամ հուշարձան կա Լվովի կենտրոնում.

qva58XRZqx4

Իսկ վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեի տան մոտ իր ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի  պատվին կանգնած է նրա քթի փայտե արձանը։

eb019b076c99

Կիկաբիձեն պատմել է, որ այն Երեւանից լրագրողներն են բերել։ Բնօրինակի չափերը համապատասխանում են օրիգինալին։

frunzik81

«Ֆրունզիկը չէր սիրում խոսել իր քթի մասին։ Մի անգամ ես  նրա դերակատարմամբ «Սիրանո դե Բերժերակ» ներկայացմանն էի։ Ըստ բեմադրության, նա պետք է երկար մենախոսություն ունենար քթի մասին։ Ես անհամբերությամբ էի սպասում ներկայացման այդ մասին, սակայն Մկրտչյանի դերակատարմամբ մենախոսությունը տեւեց ընդամենը երեսուն վայրկյան, ոչ ավել։ Ներկայացումից հետո իրեն հարցրի՝ ինչու՞ ես կրճատել դասականը, ինչին նա պատասխանեց. «Բուբա ջան, որ հային է հաճելի, որ երկար խոսեն իր մեծ քթի մասին»»,- պատմել է Կիկաբիձեն։

06s09 frunz2 copy

Հայերից շատերը կատակում են, որ եթե կտրեն քիթը, մեջքի վրա կընկնեն, որովհետեւ կկորցնեն հավասարակշռությունը։

Եթե հարցին մոտենանք գիտական տեսանկյունից, ապա մեծ քիթը պայմանավորված է եղանակային առանձնահատկություններով։ Ծովի մակերեւույթից ավելի քան  3000 մետր բարձրության վրա մեծ քիթ ունեցող մարդկանց շնչառական ֆունկցիաներն ավելի զարգացած են, ինչը չի կարելի ասել մյուսների մասին։

 

Ժամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ