Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԼեհաստանում Պոզնան-Վոնգրովեց երթուղով ընթացող գնացքի մեքենավարը որոշել է չարգելակել, երբ շրջադարձի ժամանակ տեսել է գծերի վրա կանգնած բեռնատարը, գրում է Корреспондент-ը:
Մեքենավարը դուրս է վազել խցիկից բախումից մի քանի վայրկյան առաջ և զգուշացրել ուղևորներին, որ անհրաժեշտ է պառկել գետնին։
«Ես դուրս վազեցի խցիկից և հրամայեցի ուղևորներին պառկել գետնին: Ես վստահ էի, որ դա նվազագույնի կհասցնի հնարավոր վնասվածքները»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը գնացքավար Մատեուշ Շիմանսկին:
Գնացքը բախվել է բեռնատարին և շարունակել ընթացքն ըստ իներցիայի`առանց ռելսերից դուրս գալու: Բախման հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Փորձագետները մեքենավարի որոշումը ճիշտ են համարում, քանի որ վարքականոններն արգելում են կտրուկ արգելակումը շրջադարձի ժամանակ:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



