Ադրբեջանում ամուսինը փողոցում մորթել է կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Գյանջա քաղաքում 47-ամյա բնակչուհի Ռաֆիգա Մուսաեւան առանձնահատուկ դաժանությամբ սպանվել է իր ամուսնու կողմից:
Ինչպես հաղորդում է Արպենպրեսը` վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, սպանությունը կատարվել է Գյանջայի ռազմական ոստիկանության շենքի դիմաց, որտեղ տուժողը որպես հավաքարար էր աշխատում: Նրա ամուսինը, որը նույնպես աշխատում է ռազմական ոստիկանություն, փողոցում մարդկանց աչքի առաջ կտրել է կնոջ կոկորդը եւ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Դժբախտ կինը մահացել է հիվանդանոց հացվելուց քիչ անց: Սպանության դրդապատճառը հայտնի չէ:
Այս տարվա ընթացքում Ադրբեջանում դա ամուսինների միմյանց սպանության արդեն 10-րդ դեպքն է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 20, ամուսինների միմյանց սպանության 10, զավակի սպանության 4 դեպք է տեղի ունեցել:



