Լավրովը Մինսկում կքննարկի ԵՏՄ-ում, ԱՊՀ-ում եւ ՇՀԿ-ում երկկողմ համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 15-16ը Բելառուս կատարվելիք աշխատանքային այցի ժամանակ կքննարկի Մոսկվայի եւ Մինսկի համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ եւ ՇՀԿ կազմակերպություններում եւ տարածքային անվտանգության հարցերը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպում է նախատեսված նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտգործնախարար Վլադիրմիր Մակեի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արտգործնախարարները կքննարկեն արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԵՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՇՀԿ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում համագործակցությունը, Ռուսաստանի եւ Բելառուսի արտգործնախարարությունների կոլեգիաների համատեղ նիստերի նախապատրաստումը»,- հայտնել են նախարարությունից։
Բացի այդ, նախարարը կանդրադառնան նաեւ տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում եւ ՀԱՊԿ-ում համատեղ առաջնայնությունների եւ մոտեցումների համաձայնեցումը։



