Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պրեմիերա» նախագծում հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը տեսահոլովակ կնկարահանի

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այս կիրակի ժամը 20.00-ին կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը. Այս, ինչպես եւ նախագծի այլ մանրամասների մասին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է «Շանթ» Հ/Կ-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյանը:

«Մայիսի 15-ին՝ կիրակի օրը, ուղիղ եթերում կցուցադրվի «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը, որն արդեն իսկ որոշվել է sms քվեարկության միջոցով: Այս օրերին թե մասնակիցները, թե երգերի հեղինակներն ու կազմակերպիչները զբաղված են եզրափակիչ համերգի աշխատանքներով, մենք անում ենք ամենը՝ մեր հեռուստադիտողին հաճելի ժամանց պարգեւելու համար»,- նշեց PR մենեջերը:

Հետաքրքրվելով, թե ի՞նչ է սպասվում հաղթող երգի հեղինակին, Ծովինար Կարապետյանը մանրամասնեց.

«Հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը որպես նվեր տեսահոլովակ կնկարահանի: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ անկախ քվերակությունից մեր մասնակիցները ձեռնունայն չեն մնում, քանի որ արդեն իսկ ունեն հայտնի դարձած երգ»:

Ի դեպ՝ «Պրեմիերա 3» նախագիծն ունի նաեւ գործընկերներ՝ ի դեմս «Դար 21»-ի, «Ռադիո Վան»-ի եւ «Հանրային ռադիո»-ի, որոնք էլ իրենց հերթին են կազմակերպել քվերակություն ու գալա համերգի օրը կհայտարարեն իրենց հաղթողին.

«Քանի որ նախագիծն ունի նաև գործընկերներ, այս ընթացքում նրանք էլ իրենց քվեարկությունն են անցկացնում եւ գալա համերգի ժամանակ նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կհայտարարի իրենց քվեարկությամբ հաղթող ճանաչվածին: «Դար 21»-ը, «Ռադիո Վան»-ը եւ «Հանրային ռադիո»-ն իրենց քվերակությամբ հաղթող երգը ներառելու են իրենց եթերացանցում ՝ պարբերաբար ցուցադրելով դրանք: Գիտեմ, որ նրանք ունեն նաեւ անակնկալներ, որի մասին կհայտարարեն հենց եզրափակչի օրը»,- պատմեց նա:

Ի դեպ՝ «Շանթ» Հ/Կ-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյանը ընդգծեց նաեւ.

«Պետք է նշեմ, որ Արցախի սահմանագծում տեղի ունեցած ռազմական գործողություններից ելնելով, որոշում է կայացվել, որ «Պրեմիերա» նախագծի sms քվեարկության ամբողջ հասույթը փոխանցվելու է Արցախի հատուկ հաշվեհամարին»:

 «Պրեմիերա 3»-ում մրցում են Եվա Թաշչյանը՝ «Չունեմ ճար», Հայկուհի Բաբախանյանը՝ «Անհոգի յար», Հայկ Հունանյանը՝ «Էլ չեմ գտնի», Նիկ Էգիբյանը՝ «Իմ փոխարեն», Նարե Գեւորգյանը՝ «Արեւ» եւ Ժաննա Դավթյանը՝ «Ժպտա» երգերով:

Հիշեցնենք, որ «Պրեմիերա» նախագծի առաջին եւ երկրորդ եթերաշրջաններից հետո նախագիծն ունի միաջազգային գրանցում, այսինքն «Պրեմիերան» «Շանթ» Հ/Կ-ի հեղինակային ձեւաչափն է, որը կարող են գնել աշխարհի յուրաքանչյուր երկրից:

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ