Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լայանա. «Ռոլանդը միշտ բարի ու լավն է եղել, ես պետք է փոխվեմ»

ՖՈՏՈ

Երգչուհի Լայանայի հետ տարբեր հարցազրույցներ անելու առիթներ եմ ունեցել, սակայն դեռ երբեք նրա երջանկությունն այսքան չէր փոխանցվել ինձ։) Դուստրը՝ 1-ամյա Էլինան, լիովին փոխել է ծնողների կյանքն ու իր հետ մեծ երջանկություն բերել։  Ընտանեկան կյանքի նոր փուլի մասին էլ Blognews–ը խոսել է Լայանայի հետ։

-Լայանա, մայրանալուց հետո նորություններով չես ներկայանում։ Չե՞ս հասցնում, թե՞ չե՞ս ցանկանում հիմա աշխատանքով զբաղվել։

-Հիմա ավելի շատ երեխայիս եմ նվիրում օրս, ժամանակս։ Ավելի քիչ եմ աշխատանքի  գնում, փորձում եմ անընդհատ իր հետ լինել, որովհետև այնպիսի շրջան է, որը երբեք հետ չեմ բերի։ Մամայություն եմ անում, վայելում աղջկաս հետ ամեն վայրկյանը։)

-Միայնա՞կ ես զբաղվում խնամքով։

-Հա, ես եմ զբաղվոււմ։ Առաջին օրվանից էլ ես եմ լողացրել, խնամել, չեմ վախեցել։ Հավանաբար, հասուն տարիքում եմ մայր դարձել, դրա համար վախեր, «վայ-վույ»-ներ չունեմ։

-Շատ մայրեր այդպես են անում, որովհետև երեխային ոչ ոքի չեն վստահում։

- Ես այնպիսի մամա չեմ, ով երեխային ոչ ոքի չի վստահում։ Կարծում եմ՝ այդպես երեխան մամայից շատ է կառչած լինում։ Իհարկե, լավ է, որ փոքրիկը մամայի հետ կապված է, իմ աղջիկն էլ ինձ հետ շատ կապված է, բայց չպիտի երեխային այնպես սովորեցնես, որ մամայից բացի ոչ ոքի մոտ չգնա։

Մենք դայակ էլ ունենք, ով երեխայի հետ է լինում, երբ աշխատանքի եմ գնում։

-Լուսանկարներից կարող եմ ենթադրել, որ աղջկադ շատ «թիթիզ» ես մեծացնում։) Ուշադրություն դարձնո՞ւմ ես, երեխայիդ բրենդային հագուստ կհագցնես, թե՝ ոչ։

-Հա, սիրում եմ այդպես։ Ուզում եմ, երբ մի քիչ էլ մեծանա, որ ընկերուհիների պես լինենք։ Ամեն վայրկյան վայելում եմ այդ հաճույքը։

Շատ թանկ բրենդների հագուստներ չեմ հագցնում, բայց ձգտում եմ, որ որակյալ, լավ հագուստ հագնի։ Ավելի մատչելի բրենդներից եմ գնում իր համար հագուստներ. ինքը հիմա շատ արագ է աճում, կան շորեր, որոնք երկրորդ անգամ չեմ հասցնում հագցնել։ Ինձ համար կարևոր է, որ հագուստը նաև հարմար ու որակյալ լինի։ Փառք  Աստծո, Հայաստանում շատ տարբեր բրենդներ կան։ Տեղական արտադրանիքից չեմ օգտվում, որ կարողանամ 20.000 դրամով մի ամիս հագցնել երեխային, բայց շատ թանկ էլ չեմ ծախսում։

-Հոգեբանները պնդում են, որ երեխայի տեսակը ձևավորվում է մինչև 3 տարեկան։ Դո՞ւ ինչպե՞ս ես կազմակերպում փոքրիկիդ ժամանցը։ Ուշադրություն դաձնո՞ւմ ես այդ հանգամանքին, թե՞ կարծում ես՝ դեռ վաղ է։

-Ես էլ գիտեմ, որ երեխայի մոտ հիմնական ձևավորումը լինում է մինչև 3 տարեկանը։ Փորձում եմ ուշադրություն դարձնել իր հետաքրքրություններին։ Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե ինքն ինչ խոսք է լսում, որովհետև այս տարիքում սպունգի պես ներծծում է ամեն  ինչ։ Փորձում եմ ինձանից կախված ամեն ինչ անել, որ զարգացած մարդ դառնա։

Շատ եմ ուզում, որ լեզուներ իմանա, լուրջ մասնագիտություն ընտրի՝ բժիշկ, դիվանագետ, տնտեսագետ... Շատ է սիրում գրքեր։ Մի քանի ամսականից շատ էր ուրախանում, երբ գիրք էր տեսնում, թերթում էր, նայում, խաղում, ինչի համար շատ ուրախ եմ։ Չեմ ցանկանա, որ նա արվեստի ուղղությամբ գնա։ Արվեստն արդեն իսկ կա իր մեջ, քանի որ երաժշտական ընտանիքում է մեծանում, ինքն էլ շատ երաժշտական է։ Քնացնելուց էլ մի բան երգում ենք, որ քնի։

 

-Հայրիկներն ավելի «նուրբ» են դառնում, երբ աղջիկ են ունենում։ Ռոլանդը փոխվե՞լ է։

-Պապան գժվում է իր համար։ Ինքն էլ առաջինը «պապա» է ասել։ Ռոլանդը շատ  է զբաղված լինում ու քիչ ժամանակ է անցկանում երեխայի հետ, բայց աղջիկը պապայի համար ուրիշ է։

Ռոլանդը միշտ նույնն է, ինքը կայուն մարդ է, բայց մեր կյանքը լրիվ ուրիշ փուլում է, ծնող լինելը լրիվ ուրիշ հաճույք է։ Առաջ շատ բաներ ծանր էի տանում, հիմա միևնույն են դարձել, կյանքիս նպատակն է փոխվել։ Ընտանիքս առաջին տեղում է։

Ժամանակին երեխա չէինք ունենում, ասում էինք՝ դեռ կարիերա ենք ստեղծում, ճամփորդում ենք, հիմա մտածում եմ, որ ավելի լավ էր շուտ բալիկ ունենայի։

-Դու ու Ռոլանդն արդեն 5 տարի է՝ միասին եք ապրում։ Էլինայի ծննդից 1 տարի անց ուզում եմ խոսես այն փոփոխությունների մասին, որ նա բերեց իր հետ, որովհետև երեխայի ծնունդը նոր փուլ է ընտանեկան կյանքում։

-Հա, երեխայի ծննդից հետո ընտանիքն ամբողջական է դառնում։ Արդեն հաստատ որոշել ենք, որ 3 երեխա կունենանք։ Դուրս եկել է մամա լինելը։) Ռոլանդը տղա էլ է ուզում, կուզեմ մի տղա ունենանք, երրորդի սեռն արդեն կարևոր չէ։

Երբ երկուսով էինք, ամեն մեկն իր համար էր, երկուսս էլ էգոիստ էինք, հիմա ամեն ինչ ուղղված է երեխային, ամեն բան անում ենք, որ երեխայի համար լավ լինի։ Եթե նույնիսկ համաձայն չենք իրար հետ, մի բան մեզ դուր չի գալիս, դա հետին պլան է մղվում, որովհետև հասկանում ենք, որ ընտանիքի մամա, պապա ենք, ավելի պատասխանատու ենք։ Ավելի հանդուրժող ենք դարձել միմյանց հանդեպ։

Կարծում եմ՝ ես պետք է փոխվեմ, Ռոլանդը միշտ է բարի ու լավն է եղել։ Ես ավելի դժվար մարդ եմ բնավորությամբ՝ կամակոր, եսասեր։

-Փաստորեն, Ռոլանդի համար հեշտ չէ քեզ հետ։

-Չէ, ոչ ոքի համար հեշտ չէր լինի ինձ հետ։ Ռոլանդը շատ հանդուրժող, զիջող տղամարդ է, ես մի քիչ ավելի բարդ եմ, բայց ընտանիքում «մինուսն» ու «պլյուսը» իրար լրացնում են, հիմա որ երեխան էլ կա, երկուսով մեկին ենք խնամում ու լրիվ ուրիշ հարաբերություններ են մեզ մոտ՝ ավելի խաղաղ ու հաճելի։

-Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ Ձեզ մոտ։

-Մենք ծայրահեղ տարբեր ճաշակներ ունենք, դա երբեմն բերում է վեճի։ Մենք, իրոք, շատ տարբեր մարդիկ ենք։

Շարունակությունը՝ այստեղ

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը