ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը. Վերշբոու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեննարտ Մերիի «Ձևավորելով նոր նորմ» միջազգային կոնֆերանսի ընթացքում ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալ է Մինսկի համաձայնագրերի իրականացումը:
«Հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության օրերն արդեն անցել են մեզ համար»,- հայտարարել է Վերշբոուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



