Եվրոպական խորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Եվրախորհրդարանի պատգամվորը ծաղիկներ է դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:


1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



