Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 57 տոկոսը: Նրա մրցակիցներից Կինգսլի Կոմանը («Բավարիա») հավաքել է 29 տոկոս ձայն, Քարիմ Բելարաբին («Բայեր»)՝ 10, իսկ Ջաիրո Սամպյերոն («Մայնց»)՝ 3:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով նա բաց է թողնելու «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



