Համասեւանյան աղբահավաք. միացել են նաեւ դպրոցականներ եւ տարբեր խմբեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամահայկական բնապահպանական ճակատն այսօր՝ մայիսի 14-ին, կազմակերպել է համասեւանյան աղբահավաք ակցիա, որի նպատակն է մաքրել աղբից Սեւանա լճի ափամերձ տարածքները:
Աղբահավաքն իրականացվել է Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից: Ակցիային միացել են բազմաթիվ քաղաքացիներ, դպրոցականներ եւ խմբեր, որոնցից մեկը Հայկական աշխարհագրական նախագիծն է (Armenian Geographic)։
ArmGeo խումբը՝ որպես տարածք, ընտրել էր Արտանիշ թերակղզու ափը, որտեղից էլ մոտ 2 կիլոմետր երկայնքով հավաքել են ափամերձ տարածքի աղբը:
Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակներն են Բնապահպանական ճակատի անդամներ Անի Խաչատրյանն ու Լեւոն Գալստյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



