Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերագործարկելն ավելի շահավետ է, քան փակելը. Նաիրիտցիները սեպտեմբերից կպայքարեն վերագործարկման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտցիների պայքարը միայն աշխատավարձերի փոխանցումով չի ավարտվում. նրանք սեպտեմբերից կպայքարեն գործարանի վերագործարկման համար:Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողներին հայտարարեցին «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը եւ գործարանի  արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանը:

«Մենք միայն մեր պայքարի շնորհիվ ենք այսօր հաղթանակ տոնում։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նաիրիտցիներին ու շնորհակալություն հայտնել լրագրողներին, այս բոլոր ամիսներին ընթացքում մեզ հետ լինելու ու ակտիվորեն լուսաբանելու համար»,- ասաց Անուշ Հարությունյանը։

Անուշ Հարությունյանը նշեց, որ շատերի աշխատավարձերը հազիվ բավականացնելու է այս ամիսների ընթացքում կուտակած պարտքերը մարելուն եւ ընդգծեց, որ եթե չվերագործարկվի գործարանը, շատերը կարտագաղթեն:

«Նաիրիտի մի շարք աշխատողներ, օրինակ՝ քիմիական մասնագետները, Հայաստանում այլ տեղ չեն կարող աշխատել, ոչ մեկ նրանց աշխատանք չի առաջարկում, նա չի կարող գնալ աշխատել սպասարկման ոլորտում։ Դրսում իրենց շատ մեծ աշխատավարձեր են խոստանում, ու մարդը գայթակղությանը մի օր չի դիմանալու, եթե այստեղ ոչինչ չեն առաջարկում իրեն»,- ասաց նա։

Անուշ Հարությունյանը չհամաձայնեց համաշխարհային բանկի կողմից անցկացված աուդիտի արդյունքներին, ըստ որի, գործարանը ենթակա է լուծարման:

«Գործարանը վերագործարկելն այսօր ավելի շահավետ է, քան փակելը: Երկրի տնտեսությունը վերականգնելու համար «Նաիրիտը» պետք է անպայման վերագործարկվի»,-ասաց նա՝ նշելով, որ վերագործարկման համար ընդամենը 57 միլիոն դոլար է անհրաժեշտ, այլ ոչ թե 350 միլիոն դոլար, ինչպես ներկայացնում են աուդիտի արդյունքներով։

Հրաչ Թադեւոսյանի խոսքով՝ գործարանի բոլոր սարքավորումները սարքին վիճակում են եւ դեռ երկար տարիներ կարող են աշխատել։

«Պետք է գտնեն ներդրողների ու այնպիսի կազմակերպության տրվի, որը կկարողանա լավ կառավարում իրականացնել։ Խնդիրը հետեւանք է վատ կառավարման»,- ասաց նա։

Նշենք, որ օգոստոսի 4-ին ամբողջությամբ մարվել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձերային պարտքը:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից:

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն