Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ նվաճել է ոսկե մեդալ,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հարկ է նշել, որ հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում 2 անգամ հանդիպել էր ռուս մրցակցին եւ պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացավ առավելության հասնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



