Վայոց ձորում զոհված զինծառայողը Աղավնաձորից էր, ուներ մեկ երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մայիսի 14-ին, հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացած Արամ Օհանյանը Վայոց ձորի մարզից էր:
Past.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Օհանյանը պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել էր պայմանագրային ծառայության:
«Շատ լավ երիտասարդ էր, բոլորին հասնող: Առայժմ դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտենք, ասում են, որ դիպուկահարի կրակոցից է մահացել: Սպասում ենք, որ պաշտոնապես ներկայացնեն»,- Past.am-ի հետ զրույցում ասացին Աղավնաձորի բնակիչները:
Արամ Օհանյանը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



