Պյանիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
ՍՊՈՐՏ«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ է բանակցում կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, որպեսզի վերջինս համալրի թուրինյան ակումբի կազմը:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 38 մլն եվրո, որը որպես հրաժարագին նշված է «Ռոմա»-ի հետ գործող պայմանագրում: Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ՝ Ալեգրին կապ է հաստատել Պյանիչի գործակալի հետ, այնուհետև զրուցել կիսապաշտպանի հետ: Մարզիչը ֆուտբոլիստին ասել է, որ նա կարող է լինել մեկնարկային կազմի առանցքային խաղացողներից մեկը:
Պյանիչի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիա»-ն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



