Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրատեսիլի» սենսացիան և գլխավոր մեսիջը

ԼԱՅՖ

«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը ամենամասսայական հեռուստաշոուներից է, որը գրավում է այդքան մեծ ուշադրություն մասնակից երկրների հանրության շրջանում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես միշտ, մրցույթի ավարտից հետո բուռն քննարկումներ են ծավալվում, թե որ երկիրն ինչպես քվեարկեց և թե ինչու հաղթեց հենց այդ երկրի թեկնածուն: Եվ կրկին, ինչպես միշտ, գերակշիռ մեծամասնությունը համոզվում է, որ դա ոչ թե երգի մրցույթ է, այլ սոսկ քաղաքականություն: 2016թ. «Եվրատեսիլը» բացառություն չէր:

Հաղթեց Ուկրաինան ներկայացող Ջամալան, ում մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը քվեարկության արդյունքներով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ինքնին, արդեն ենթադրելի է բոլորի համար, որ Ուկրաինայի հաղթանակը քաղաքական որոշում էր: Ջամալան երգում էր 1944թ. Ղրիմի թաթարների բռնագաղթի մասին, որը Ուկրաինայում ճանաչվում է որպես ԽՍՀՄ-ի կողմից իրականացված ցեղասպանություն: 2014թ. Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո Ղրիմի թաթարների թեման դարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում շահարկվող գլխավոր թեմաներից մեկը:

Ռուսական կողմը շատ ցավագին է ընդունում այդ մեղադրանքները: Եվրոպան և Արևմուտքը, ինչպես հայտնի է, աջակցում են Ուկրաինային` ընդդեմ Ռուսաստանի: Այս իրավիճակում Ուկրաինայի ներկայացուցչի հաղթանակը բոլորին թվում է բացահայտ քաղաքականացված որոշում, որը կապ չունի հասարակ եվրոպացիների քվեարկության հետ: Ուկրաինան ներկայացնող Ջամալայի հաղթանակը, թեև ոմանց համար կանխատեսելի էր, բայց իսկակական սենսացիա էր և յուրահատուկ մեսիջ, որն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին և Ուկրաինային, այլև մեզ` հայերիս, որքան էլ դա տարօրինակ թվա: Եվ այսպես:

«Եվրատեսիլում» կար մի քանի ֆավորիտ: Ֆավորիտների թվում էին Ուկրաինան, Ռուսաստանը, Ավստրալիան, Հայաստանը: Այս երկրների ներկայացուցիչների կատարումներն առանձնանում էին թե՛ երգի, թե՛ շոուի տեսակետից: Հաշվի առնելով, որ Հայաստանի բարեկամներն աշխարհում քիչ են և իսկապես մրցույթը քաղաքականացված է, պետք է միաժամանակ ընդունել, որ արդյունքները, ընդհանուր առմամբ, արտահայտում էին օբյեկտիվ իրավիճակը: Առաջին տասնյակում են այն երկրները, որոնց ներկայացուցիչներն իսկապես լավ են ներկայացել:

Ուկրաինայի պարագայում սենսացիան հետևյալն է. Ջամալան հաղթեց` հայկական դուդուկի ներքո երգելով մուղամ և թյուրք-թաթարերենովով: Հարց է առաջանում` Եվրոպայում իսկապե՞ս սիրում են մուղամ լսել: Քրիստոնեական մշակույթ ունեցող եվրոպացիների համար մուղամը պետք է, որ օտար լինի: Սրանից էլ շատերը ենթադրում են, որ «Եվրատեսիլը» ծախված է, օբյեկտիվ քվեարկություն չպետք է ակնկալել: Բայց բանն այն է, որ շատերը, հատկապես Հայաստանում, լիովին չեն պատկերացնում արդի եվրոպական մշակութային միջավայրը, ուր այլ ազգերի, կրոնների և տարբեր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականությունը հասցվել է սրբության մակարդակի:

Սենսացիան այն է, որ իսլամն ու մուղամը Եվրոպայի մի մասն են դարձել, ընդ որում, շատ վաղուց: Հատկապես վերջին տասնամյակների ընթացքում իսլամական երկրներից ներգաղթյալների հսկայական հոսքը դեպի Եվրոպա որոշակիորեն փոխել է արդի եվրոպական մշակութային միջավայրը: Եվ իրականում զարմանալի ոչինչ չկա, որ «Եվրատեսիլում» կարող է հաղթել մուսուլմանական մելիզմներով երգն ու երաժշտությունը: Հաճախ շատերը ծաղրում են «Եվրատեսիլը»` ասելով, թե Ավստրալիան՝ ուր, Եվրոպան՝ ուր: Բանն այն է, որ «Եվրատեսիլը» աշխարհագրական մրցույթ չէ:

Նույն հաջողությամբ կարելի է հարցնել. Թուրքիան և Ադրբեջանը կարող են լինել «Եվրատեսիլում», իսկ Ավստրալիան չի՞ կարող: Իսրայելը նույնպես Եվրոպա մայրցամաքում չէ, բայց վաղուց մասնակցում է: Գուցե ոմանք զարմանան, բայց «Եվրատեսիլը» շատ վաղուց իր դռները բացել է աֆրիկյան և Մերձավոր Արևելքի այնպիսի երկրների առջև, ինչպիսիք են Ալժիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Լիբանանը, Լիբիան, Թունիսը և այլն: Նրանք պարզապես հրաժարվում են մասնակցել, քանի որ Իսրայելն է մասնակցում, որի հետ ունեն լուրջ քաղաքական խնդիրներ: Այնպես որ, շատերը թյուրիմացության մեջ են` կարծելով, թե «Եվրատեսիլը» զուտ եվրոպական երգի մրցույթ է: Ո՛չ, այն միջազգային երգի մրցույթ է, որի առանցքում եվրոպական զանգվածային մշակույթն է:

Եվ այդ միջազգային երգի մրցույթն իսկապես քաղաքականացված է, քանի որ այլ կերպ չի կարող լինել: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը նույնպես ամենաքաղաքականացված քվեարկությունն է անում: Դժվար թե մենք առավելագույն միավորները տանք, օրինակ՝ Թուրքիային (չնայած այս տարի այդ երկիրը չէր մասնակցում) կամ Ադրբեջանին, անգամ եվրոպական որևէ երկրի սոսկ նրա համար, որ այդ երկրի ներկայացուցիչը լավ է երգում: Ո՛չ, մենք ևս կատարում ենք քաղաքական ընտրություն` ելնելով նրանից, թե ով է մեր բարեկամը, ով՝ ոչ:

Լինելով չափազանց քաղաքականացված` ոչ քաղաքական օբյեկտիվ քվեարկություն ակնկալելը կլինի առնվազն անմեղսունակություն: Ջամալայի հաղթանակի ամենամեծ սենսացիան մեզ համար այն է, որ նա ծագումով հայ է և թուրք-թաթար միաժամանակ, ավելին, արցախցի է մայրական գծով, իսկ հայրը Ղրիմի թաթար է: Ջամալան ինքն է հայկական լրատվական կայքերին տված հարցազրույցում պատմել իր ծագման մասին: Նրա իսկական անունն է Սուսաննա Ջամալադինովա: Նա ծնվել է Ղրղըզստանում 1983թ. օգոստոսի 27-ին:

«Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ: Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ով է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է»,- «168 ժամի» հետ զրույցում պատմել է Ջամալան:

Փաստորեն, ճակատագրի բերումով արցախցի հայի և թուրք-թաթարի զավակը Եվրոպայում երգում է թաթարների բռնագաղթի մասին` ներկայացնելով Ուկրաինան և հաղթելով իր գլխավոր մրցակցին` Ռուսաստանը ներկայացնող երգչին: Սրանում քաղաքականություն չտեսնելը կլինի միամտություն, բայց սրանում կա նաև մի երևույթ, որը նախապես կազմակերպել հնարավոր չէ: Այսպիսի ազգային, մշակութային և քաղաքական սինթեզ դժվար է պատկերացնել, բայց «Եվրատեսիլում» այն դարձավ իրականություն:

Դա մի յուրահատուկ մեսիջ է միմյանց հետ դարերով թշնամություն անող ազգերին, որ կա նաև թշնամիների մերձեցում: Ցեղասպանությունն ու բռնագաղթը ծանոթ է հային, Ղրիմի թաթարը նույնպես բռնագաղթ է տեսել, և հեռավոր Միջին Ասիայում գաղթական դարձած երկու դարավոր թշնամի հանդիպում են և կապում միմյանց ճակատագրերը: Իհարկե, անհատական մակարդակում հայի և թուրքի նման մերձեցումը գուցե բացառություն չէ, բայց ազգային հաշտության պարագայում կպահանջվի ավելին: Հանցագործը պետք է ընդունի իր հանցագործությունը և զղջա դրա համար` ինչ-որ կերպ փոխհատուցելով: Այդ ճանապարհն անցել է Եվրոպան, մասնավորապես, Գերմանիան՝ հրեաների հարցում, ուստի բնազդով նպաստում է, որպեսզի թշնամացած ազգերը ընդառաջ գնան միմյանց, ստեղծում է դրա համար համապատասխան միջավայր, որքան էլ դա համարվի սոսկ խորամանկ քաղաքականություն:

Այսպիսով, «Եվրատեսիլում» միայն քաղաքականություն տեսնողը հեռու է եվրոպական արդի մշակութային միջավայրի ընկալումից: Այո՛, իսլամն ու մուղամը Եվրոպայի թեև փոքր, բայց անբաժանելի մասն են դարձել: Միաժամանակ, «Եվրատեսիլում» միայն երգի մրցույթ ու շոու տեսնողը հեռու է քաղաքականությունից: Ջամալայի հաղթանակը և՛ քվեարկության արդյունք է եղել, և՛ քաղաքական որոշում, բայց կա նաև երրորդ կողմը` ճակատագրի հեգնանքը:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է