Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե՛ հանդիպումներից առաջ, թե՛ հետո, թե՛ առանց հանդիպումների, իրավիճակը մնում է փակուղային. Գևորգ Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերլուծաբան Գևորգ Մելիքյանի համոզմամբ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից չի կարելի ունենալ մեծ ակնկալիքներ, քանի որ սեղանին դրված ոչ մի նոր բան չկա, առավել ևս, որ գոնե մասամբ չեն կատարվել հայկական կողմի առաջ քաշած պահանջները, ավելին, լարվածություն ենք նկատում Հայաստանի հարավային և հյուսիսային սահմաններին:

«Սրանք իրավիճակային լուծումներ են, գլոբալ առումով խնդիրը մնում է չլուծված, այսինքն՝ հակամարտությունը, որը սխալմամբ կոչում են «սառեցված», չի դադարում լինել թեժ, տաք»,- Past.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մելիքյանը: Փորձագետն այն կարծիքին է, որ գուցե Սերժ Սարգսյանը փորձի արդեն տետ ա տետ հանդիպման ժամանակ նույն պայմաններն առաջադրել Ալիևին ու համանախագահներին, բայց նա երկրի ներսում նաև վստահության խնդիր ունի: Մեր զրուցակցի խոսքով՝ դա թուլացրել է իշխանության կարողություններն այս բանակցություններում:

«Նոր բան սպասել անհնար է, հատկապես, որ սահմանային լարվածությունը չի դադարում: Միայն հրադադարի ռեժիմի պահպանումը, իհարկե, շատ կարևոր է, բայց կրկնում եմ՝ սա կլինի իրավիճակային լուծում: Հնարավոր է՝ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արժանանա պարսավանքի կամ տարակուսանքի: Գուցե լինի մեղադրանք, սակայն եթե նույնիսկ լինի, այն կլինի ներքին կարգով և լրագրողների ականջներից հեռու: Դժվար է ակնկալել, որ համանախագահները կուղղեն հասցեական մեղադրանքներ կամ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, մի բան, որ նաև դուրս է նրանց մանդատից»,- նշեց վերլուծաբանը:

Մեր զրուցակիցը համարում է նաև, որ խնդիրը նախագահների հանդիպումներից առաջ սահմանային իրավիճակի սրացումներում օրինաչափություն տեսնելու կամ չտեսնելու մեջ չէ: «Խնդիրը շատ ավելի գլոբալ է: Մարդիկ շարունակում են զոհվել, իսկ բանակցությունները որևէ առարկայական արդյունք, գոնե զոհերի թվի նվազման մասով, չեն տվել: Վատ է, որ նշված օրինաչափությունը կա, սակայն նախագահների չհանդիպելուց լարվածությունն ավելի պակաս չի դառնում: Թե՛ հանդիպումներից առաջ, թե՛ հետո, թե՛ առանց հանդիպումների, իրավիճակը մնում է փակուղային, և իրավիճակը վերածվում է զրոյական գումարով խաղի»,- հավելեց Գևորգ Մելիքյանը: Դրա պատճառը, ըստ վերլուծաբանի, և՛ Ադրբեջանի մաքսիմալիզմի ու միակողմիանիության մեջ է, և՛ Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հստակ հայեցակարգերի բացակայության, ինչպես նաև կարիք կա խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացներում հստակեցնել Լեռնային Ղարաբաղի մասնակցության ձևաչափը:

«Խաղաղությանը պետք է այլընտրանք չլինի»,- եզրափակեց խոսքը Մելիքյանը:

Լևոն Փանոսյան

Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցը