Գիտնականներն ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հայտնաբերել
ԼԱՅՖԱռաջադիմական հետազոտությունների միջազգային դպրոցի մասնագետներն ստեղծել են գենային թերապիայի մեթոդ, որն արդյունավետ օգնություն ցույց կտա ուղեղի ագրեսիվ քաղցկեղային ուռուցքի տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման գործում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Oncotarget բժշկական հրատարակությունում, տեղեկագիրը զետեղված Է SISSA կայքում , տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բուժման հանգուցային տարրը կդառնա Emx2 անվանումով հայտնի գենը, որը պատասխանատու Է սաղմնային զարգացման ժամանակ գլիյական բջիջների տեսակներից մեկի՝ աստրոցիտների աճի ճնշման համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ Emx2 գենի ակտիվացումը հաջողությամբ կանխում Է քաղցկեղային բջիջների աճը, քանի որ գենը մետաբոլիզմի խանգարմանն օգնում Է վեց տարբեր կետերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է



